Life.tert.am-ը գրում է.
 «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մուտք գործել հեռուստատեսություն, ինչ դժվարություններ է հաղթահարել ուղիղ եթերում ու ինչպես է ծանոթացել «Վիտամինցի» Վանի հետ, ով այժմ «Քարե դարդ» սիթքոմի սցենարիստներից է։
 «Հեռուստատեսությունում անցել եմ աշխատանքի դեռևս Արտակ Ալեքսանյանի տնօրինության ժամանակ՝ որպես լրագրող։ Լուրերի բաժնում լուսաբանում էի մշակութային նորություններ։ 2 տարի անց «Արմնյուզ»–ը կազմալուծվեց,  ու Արտակ Ալեքսանյանը լուրերի բաժնով տեղափոխվեց «Արմենիա TV»։ Հրաչյա Քեշիշյանն առաջարկեց ինձ մնալ այստեղ և փորձել աշխատել որպես հաղորդավար, որի փորձը չունեի։ Առաջին օրվանից ուղիղ եթեր եմ մտել։ Գրեթե մի ամիս չեմ խոսել եթերում։ Միայն ասում էի`«Բարի երեկո, եթերում երեկոյան Երևանն է» և «Այսօր այսքանը, ցտեսություն»։ Ժամանակի ընթացքում սովորեցի, հունի մեջ ընկա։ Այդ հարցում ինձ օգնեցին գործընկերներս Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանն ու այլք։ Հենց պապանձվում էի, արագ խոսում էին իմ փոխարեն»,– պատմեց Էմման։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել