Armtimes.com-ը գրում է.
 ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան՝ Դավիթ Սեդրակյանը, երկու օր առաջ է դիմում գրել վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելու մասին: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը:
 Հարցին՝ Դավիթ Սեդրակյանը վերջին շրջանում կանոնավո՞ր էր աշխատանքի ներկայանում, Լուսինե Նազարյանը դրական պատասխան տվեց: Թե որն է ազատման դիմումի պատճառը, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց, որ այլ աշխատանքի անցնելու նպատակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել