Տաջիկստանը քննարկում է ԵԱՏՄ-ին միանալու նպատակահարմարությունըYerkir.am-ը գրում է.
 Տաջիկստանի իշխանությունները քննարկում են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նպատակահարմարությունը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմոմուդդին Սաթարովը:
 «Այդ հարցը քննարկվում է»,- ասել է դիվանագետը` հավելելով, որ երկրի ղեկավարությունն աջակցում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներին:

 ԵԱՏՄ անդամներն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել