Life.tert.am-ը գրում է.
 Հաղորդավարուհի Անի Դաշյանը նախորդ տարի որդի պարգևեց ամուսնուն՝ Լյուդվիգին։ 8 ամսական Ռոբերտն արդեն ունի առաջին ատամիկները։ Այժմ Մոսկվայում ապրող ծնողները կազմակերպել են փոքրիկի ատամհատիկի արարողությունը։
 Tert.am Life–ի հետ զրույցում մայրիկը նշեց, որ ոչ մեծ միջոցառում են կազմակերպել Մոսկվայի մանկական սրճարաններից մեկում։ Պարզապես փորձեցինք տոն դարձնել մեր բալիկի օրը՝ պահելով ատամհատիկի ավանդույթը։
 Նա հայտնեց, որ որդին ընտրել է նախագահի պաշտոնը։) «Աքսեսուարները մայրիկս Հայաստանից էր ուղարկել։ Մենք նույնիսկ չգիտեինք՝ ինչեր են գրված թղթերի վրա, քանի որ հիմա այդ ամենը պատրաստի ենք գնում։ Պարզվեց՝ ընտրեց նախագահ։ Ի դեպ, մեր մտերիմներն իրեն դեպուտատ են ասում։ Չգիտեմ ինչու, երևի, ներկայանալի տեսք ունի, դրա համար։ Հիմա արդեն դարձավ նախագահ:)»,– ասաց Անին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել