Կարո Փայլանի կուսակցությունը նոր խոսնակ ունի Yerkir.am-ը գրում է.
 Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նոր խոսնակ է նշանակվել Օսման Բայդեմիրը:
 Ըստ Demokrathaber-ի՝ կուսակցությունն այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածել՝  հայտնելով նոր խոսնակի նշանակման պատճառը:
 «Քանի որ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը շարունակում է մնալ կալանքի տակ, այդ պաշտոնն այսուհետ կստանձնի կուսակցության՝ Ուրֆայից պատգամավոր Օսման Բայդեմիրը»,- նշվել է հայտարարության մեջ: 

Կուսակցության համանախագահներն ու մի շարք պատգամավորներ շարունակում են մնալ կալանքի տակ՝ իբր ահաբեկչական քարոզչություն անելու և այդ կառույցին աջակցելու մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել