9257382Araratnews.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եղբորը՝ Կիմ Չեն Նամին, սպանել են VX գազի օգնությամբ (ֆոսֆորային օրգանական մարտական թունավոր նյութ՝ նյարդաախտաբանական ազդեցությամբ). DW.com-ի հաղորդմամբ՝ հայտնել են Մալայզիայի քննչական մարմինները:

Գազի մնացորդները հայտնաբերվել են Կիմ Չեն Նամի դեմքին և աչքերին:

Կիմ Չեն Նամը սպանվել էր փետրվարի 13-ին. մահափորձը կատարվել է Կուալա Լումպուրի օդանավակայանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել