Life.tert.am-ը գրում է.
 Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ «Առաջնորդները» նախագծի ղեկավար և գլխավոր դերակատար Դիանա Գրիգորյանը ընկել է և կոտրել ոտքը։ Մի քանի ժամ տևած վիրահատությունից հետո օրեր անց Դիանան արդեն նկարահանման հրապարակում է։ Tert.am Life–ի հետ զրույցում Դիանան պատմեց հույզերի, ինքնազգացողության, «Առաջնորդներում» սցենարային փոփոխությունների մասին և տրամադրեց տեսանյութեր նկարահանման հրապարակից։
 Դիանան  շեշտեց, որ աշխատավայրում իրեն շրջապատում են իսկական ընկերներ։ Առաջին օրը՝ վիրահատությունից հետո Դիանայի մոտ գիշերել է Ժաննա Բուտուլյանը, հաջորդ օրը՝ Անուշկա Մարգարյանը։
 «Երբ մարդը նման փորձության մեջ է ընկնում, սկսում է ավելի  ռեալ գնահատել իրեն շրջապատող մարդկանց։ Շատ գոհ եմ թե՛ նկարահանող  խմբի անդամներից, թե՛ դերասաններից։ Ես զանգահարեցի մեր կորդինատորին՝ Լուսինե Մուրադյանին, և ասացի, որ ընկել եմ, ինձ Շտապ օգնությամբ տանում են հիվանդանոց, մինչև հասա հիվանդանոց, նա արդեն այնտեղ էր։ Առաջին օրը Ժաննան մնաց ինձ մոտ հիվանդանոցում, հետո՝ Անուշկան։ Իրենք մշտապես իմ կողքին էին, և դա պայմանավորված չէ աշխատանքով։ Նման փորձությունների ժամանակ է, որ հասկանում ես, որ նրանք իրապես քո կողքին են։ Ընդ որում՝ ոչ միայն այն ժամանակ, երբ աշխատում են։ Ֆիլմում Անուշկայի կերպարային գիծն ավարտվել է։ Նրա հերոսուհին մահացել է, սակայն  դա չխանգարեց, որ նա գա և հիվանդանոցում գիշերի ինձ հոտ։ Աշխատանքը, սյուժետային զարգացումները կապ չունեն մեր ընկերության հետ»,– ասաց Դիանան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել