«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շենգավիթ վարչական շրջանի՝ «Առաջին» և «Երրորդ» մասի հատվածներում ՀՀԿ-ից առաջադրված Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի դեմ մոբիլիզացրել է տարածքի քրեական աշխարհի ներկայացուցիչներին։

Բանն այն է, որ Սարգսյանի եղբայրը այդ վարչական շրջանի ղեկավարն է և համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի «մարդը»։

Քրեական աշխարհից այս տարածքում համակարգում է Վստրեչի Ապերը, ով պատասխանատու է նաև Էրեբունի վարչական շրջանի ընտրություններին ներգրավված քրեականների համակարգմամբ։ Հենց քրեականների վրա է դրված բոլոր փողոցների և շենքերի ազդեցիկ մարդկանց հանդիպելու, վախեցնելու և անհրաժեշտության դեպքում ուժով հարցերը լուծելու պարտականությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել