Image resultՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն ստեղծել։ Ինչպես հայտնում է TASS գործակալությունը՝ այս մասին նա հայտնել է Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է քաղաքական հարցերով դեպարտամենտից դուրս բերել հակաահաբեկչական միջոցառումների իրականացման թիրախային խումբն ու ահաբեկչության դեմ պայքարի ՄԱԿ-ի կենտրոնը՝ ստեղծելով նոր վարչություն։

Նա հավելել է, որ այդ քայլի միակ նպատակը կայանում է արդյունավետության բարձրացման մեջ՝ առանց հակաահաբեկչական գործունեության ոլորտում գոյություն ունեցող մանդատների փոփոխման։

Գլխավոր քարտուղարն առաջարկել է, որպեսզի վարչությունը գլխավորի իր տեղակալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել