Image resultOperativ.am-ը գրում է․

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները Լիտվա են ուղարկել տանկեր և զրահամեքենաներ: Այսպիսի որոշում ընդունելու մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Բեռլինը ռազմական տեխնիկայի օգնությամբ նախատեսում է պաշտպանել Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան սահմանները: Այս մասին գրում է «The Independent»-ը:

Բացի այդ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մինչև 2024 թվականը Գերմանիայի բանակի թիվը կկազմի 198 000 մարդ, ինչը հինգ անգամ շատ է, քան այս պահին: Լյայենն ընդգծել է, որ դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի զինված ուժերը կարողանան «ադեկվատ արձագանքել արտասահմանում տեղի ունեցող իրադարձւթյուններին»:

2017 թվականի փետրվարին Լատվիա էին ուղարկվել 220 զինծառայողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել