Image resultOperativ.am-ը գրում է․

Բրիտանական հայտնի  «The Daily Star» պարբերականը գրում է, որ Ռուսաստանը կարող էր ատոմային ռումբ պայթեցնել գաղտնի արտիկական լաբորատորիաներում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Ինպես հայտնում է աղբյուրը, Ռուսաստանի հնարավոր ատոմային փորձարկումների մասին ենթադրությունները առաջ եկան այն ժամանակ, երբ Եվրոպայում մասսայական ռադիացիոն ալիք է գրանցվել: «The Daily Star»-ը հայտնում է, որ առաջին անգամ ռադիացիոն ալիքներ են գրանցվել Նորվեգիայում նախկին ռուսական ատոմային կայանից ոչ հեռու:

Նշվում է, որ Պենտագոնը  «WC-135 Constant Phoenix» ինքնաթիռն է ուղարկել  ատոմային պայթյունը հաստատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել