168.am-ը գրում է․

Image result

Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում ռինգ դուրս եկած հայաստանցի 3 բռնցքամարտիկներից 2­ը հաղթանակ են տարել:

Պարտություն է կրել 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն իր 2­րդ մենամարտում հաղթանակ է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել է քառորդ եզրափակչի ուղեգիր: Վաղը ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, ով պայքարը կսկսի 1/8 փուլից:

Փետրվարի 24­-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-­րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկները կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել