Image result for суд стамбулаՍտամբուլի դատախազությունը ավարտել է երկրում 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունը, հայտնում է Anadolu գործակալությունը:

«Մասնավորապես, հետաքննվել են Ստամբուլում «Զուգահեռ պետություն» ահաբեկչական հոսքի գործողությունները, որի ղեկավարը հանդիսանում է Ֆեթուլլահ Գյուլենը»,- նշում է գործակալությունը:

Դատարան են ուղարկվել ահաբեկչական գործունեության մեղադրանքով 24 կասկածյալի նկատմամբ մեղադրական եզրակացությունները: Գյուլենից բացի, ցուցակում գտնվում են նաև 6 գեներալ և 17 սպա, որոնցից 9-ը՝ հետախուզման մեջ:

«Դատախազությունը 10 մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջում է 92 ցմահ բանտարկություն խիստ ռեժիմի բանտում և 174 տարվա ազատազրկում: Մնացած 13 մեղադրյալների նկատմամբ պահանջում է նվազագույնը 3 ցմահ բանտարկություն և 30 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի բանտում»,- հայտնում է Anadolu-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել