Հայաստանում շարունակվում է ռուսական ռազմակայանի վերազինումը168.am-ը գրում է.
 Հայաստանի ռուսական ռազմակայանում շարունակվում Է պլանային վերազինումը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նոր եւ արդիականացված նմուշներով: Ընթացիկ տարում ռազմակայանում նոր սպառազինության բաժինն ավելացել է մինչեւ 60 տոկոս:
 Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումներում ստացվել է ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ նոր ավտոմոբիլների իրենց հավաքակազմը համալրել են «Մուստանգ» ընտանիքի ԿամԱԶ-ները, ՊԱԿ-200Մ-04 դաշտային ավտոմոբիլային խոհանոցները եւ ԱՑՊՏ-5,6 խմելու ջրի ջերմամեկուսացված ավտոցիստեռնները:

Ռազմական տեխնիկան ստանալուց հետո վարորդների հետ կանցկացվեն արդի «Մուստանգների» շահագործման  պարապմունքներ բարձրլեռնային տեղանքի պայմաններում, զանազան խոչընդոտների հաղթահարմամբ:
Արդի նոր ավտոմոբիլներն ունեն բարձր անցունակություն,  կայունություն եւ շարժունակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել