«ՄՅու» մարզչի նախկին օգնական. Ֆերգյուսոնը դեռ «Շախտյորից» էր հետևում ՄխիթարյանինPanarmenian.net-ը գրում է.
 Ալեքս Ֆերգյուսնը, երբ գլխավորում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլի ակումբը (1986-2013թթ.), դիտարկում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հնարավորությունը, երբ վերջինս դեռ հանդես էր գալիս ուկրաինական «Շախտյորի» կազմում: Այդ մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նախկին օգնական Ռենե Մելենսթենը:

Մելենսթեննն աշխատել է ակումբում 2001-2013թթ. փոքր ընդմիջումներով և Մայքլ Ֆելանի հետ միասին, եղել է սըր Ալեքս Ֆերգյուսոնի մերձավոր օգնականը:

«Երբ Մխիթարյանն ավելի երիտասարդ էր և դեռ չէր տեղափոխվել «Բորուսիա», մենք իրոք հետևում էինք նրա խաղին: Ես շատ լավ եմ հիշում նրա անունը դեռ այն ժամանկներից»,-ասել է հոլանդացին, գրում է Manchester Evening News-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել