ՖՈՏՈ. Ես հովանավորներ չունեմ. ի՞նչ միջոցներով է Սոֆի Դեւոյանը նոր դպրոցներ բացումArmlur.am-ը գրում է.

Պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դեւոյանը աշխատում է նոր, ծավալուն նախագծի վրա, որը, ըստ նրա, հետաքրքիր անակնկալ կլինի հայրենակիցների համար:

Նա «Ժողովուրդ»-ին պատմել է նոր պարի դպրոցներ հիմնելու անհրաժեշտության, այդ ճանապարհին իր կատարած ռիսկային քայլերի մասին: Տիկին Դեւոյանը խոսել է նաեւ թոռնուհու մասին, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակի տատիկի ճանապարհը: Հայտնի պարուհին տվել է հաջողակ կին լինելու իր բանաձեւը:

-«Սոֆի Դեւոյան» մշակույթի կենտրոնն ի՞նչ ծրագրեր ունի: Ձեր մենապարը ակնդրելու առիթներ կլինե՞ն:

-Հիմա մշակույթի կենտրոնով պատրաստվում ենք երեխաների գալա-համերգին եւ այլ մենահամերգների: Իսկ ես պարային համարով կներկայանամ մարտին Փարիզում տեղի ունենալիք «Armenian Europe Music Awards»-ին:

-Դուք արդեն հասցրել եք պարի դպրոցներ բացել Աբովյանում, Էջմիածնում, ինչպես նաեւ` Երեւանի մի շարք վարչական շրջաններում: Սա, բնականաբար, կապված է մեծ ծախսերի հետ: Ինչպե՞ս եք դրանք հոգում, հովանավորներ ունե՞ք:

-Տարբեր տեղերում դպրոցներ եմ բացում, որովհետեւ զգում եմ, որ երեխաների համար դժվար է, օրինակ, ծայրամասից կենտրոն գալը. ուզում եմ ամեն վարչական շրջան իր դպրոցն ունենա: Հովանավորներ չունեմ, երեւի միակ մարդն եմ Հայաստանում, որ սեփական թատրոն ունի: Շատ դժվար է 25 տարի շարունակ աշխատակիցներին քո գրպանից վճարելը: Ես ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել դա անել: Բանկից վարկ ենք վերցնում, հետո 5-7 տարվա ընթացքում մարում ենք: Պետք է անվախ լինես, որ ինչ-որ բանի հասնես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել