Փրկեք Ձեր ականջները. Ինչո՞վ են վտանգավոր բամբակե չոփիկներըNewmag.am-ը գրում է.

Ապացուցված է, որ բամբակե չոփիկներն ականջների առաջին թշնամին են: Դա է պատճառը, որ օտորլարինգոլոգները՝ քիթ- կոկորդ – ականջաբանները, խորհուրդ չեն տալիս օգտագործել  դրանք: Այդ չոփիկները ոչ միայն չեն օգնում մաքրել, այլ ճիշտ  հակառակը` մեծացնում են ականջախեժի առաջացման և լսողական անցուղու վնասման ռիսկը:

ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, ականջաբան Նունե Նահապետյանը նշում է, որ այս խնդիրը շատ տարածված է. հաշվի չառնելով ականջի կառուցվածքն ու առանձնահատկությունները` մարդիկ ամեն կերպ փորձում են իրականացնել առավելագույն հիգենիկ պրոցեդուրաներ: «Չոփիկով մաքրելու ընթացքում իրենք կեղտը բրդում են ներս և ոչ մի օգուտ չեն տալիս, այլ նպաստում են ծծմբային խցանի առաջացմանը: Չոփիկով ականջները մաքրելու մյուս վտանգն էլ այն է, որ կարող են փոխել արտաքին լսողական անցուղում առկա  մազիկների ուղղությունը,  ինչը լուրջ խնդիրներ ու բարդություններ է հետագայում առաջացնում»,-ասում է ականջաբանը:

Մեր լսողական օրգանն ունի բարդ կառուցվածք և շատ նուրբ մաշկ: Ականջի ներսի հատվածում մաշկը 0,1 մմ է, ուստի այն վնասելն առանձնապես դժվար չէ՝ անգամ բամբակյա փայտիկով: Ականջի ներսում առաջացող ծծմբային խեժն էլ կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է մանր իրերի, միջատների, փոշու և վնասակար մանրէների մուտքը ականջ:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել