168.am-ը գրում է․

Սինգապուրի բնակիչներին հաջողվել է հազվագյուտ բնական ֆենոմեն տեսնել. կղզու երկնքում 15 րոպե արտասովոր ծիածան է երեւացել, տեղեկացնում է BBC-ն:

Երկնքում բազամագույն լուսարձակումը հայտնվել է փետրվարի 20-ին՝ օրվա երկրորդ կեսին:

Ամենայն հավանականությամբ, դա եղել է այսպես կոչված «հրե ծիածան»՝ հազվագյուտ օպտիկական էֆեկտ մթնոլորտում, որն արտահայտվում է հորիզոնական ծիածանի առաջացմամբ: Ֆենոմենը հայտնվում է որոշակի պայմաններում. երբ Արեւը հորիզոնից բարձր է 58 աստիճան, երկնքում փետրավոր ամպեր են, իսկ ամպերում սառցի բյուրեղները դասավորված են հորիզոնական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել