168.am-ը գրում է․

Image result

Apple կորպորացիան պլանավորում է ներկայացնել կարմիր գույնի iPhone 7: Հայտարարությունը կարվի ընկերության՝ մարտին կայանալիք ցուցահանդեսում: Այս մասին հայտնել է ճապոնական Mac Otakara պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:

Սա վերջին ժամանակներս արդեն երկրորդ լուրն է iPhone-ի նոր գույնի վերաբերյալ: Անցյալ անգամ հաղորդվել էր, թե նոր գունային լուծումը մատչելի կլինի iPhone 7s-ում եւ սոսկ Չինաստանի համար: Ըստ լուրերի՝ բացի փայլուն կարմիր պատյանով iPhone 7-ից եւ 7 Plus-ից, Apple-ը կստեղծի iPhone SE՝ 128 գիգաբայթ հիշասարքով:

Նաեւ աղբյուրը պնդում է, որ ցուցահանդեսում կկայանա iPad նոր պլանշետային համակարգիչների շնորհանդեսը: Բացի 7,9, 9,7 եւ 12,9 դյույմ անկյունագծով iPad-ների նորացումից, ընկերությունը կներկայացնի նոր «անշրջանակ» պլանշետ՝ 10,5 դյույմ անկյունագծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել