Armtimes.com-ը գրում է.
 ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության  կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր արդեն տեղեկացրել է, որ մոտենում է երկար սպասված գարունը: Փետրվարի 24-ից սկսած վերջապես Եգիպտոսից Հայաստան են ներթափանցելու հարավային տաք օդային հոսանքներ, որի հետեւանքով փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով:

 Սուրենյանից հետաքրքրվել ենք, թե ի՞նչ եղանակ է սպասվում մինչ փետրվարի 24-ը, օդի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով հնարավո՞ր են գետերի վարարումներ, կհալվի՞ արդյոք Սեւանա լիճը, որի վրա երեխաներն արդեն դահուկ են քշում, սահնակով սահում:

- Պարոն Սուրենյան, առաջիկա 4 օրերին ցուրտ եղանակը պահպանվելո՞ւ է:

- Այո, Հայաստանը շարունակում է գտնվել անտիցիկլոնի ազդեցության գոտում, սառն օդը եւ առանց տեղումների եղանակը կպահպանվեն: Փետրվարի 23-ի լուսադեմին թույլ արտահայտված ճակատ է անցնելու ՀՀ տարածքով, կարող է թույլ ձյուն տեղալ: Իսկ փետրվարի 24-ից Հայաստան կներթափանցեն եգիպտական տաք օդային հոսանքները:

- Տաք հոսանքների ամենամեծ ազդեցությունը Հայաստանի ո՞ր տարածքի վրա կլինի: Հատկապես ո՞ր մարզում է սպասվում բարձր ջերմաստիճան:

- Տավուշի եւ Սյունիքի հովիտներում փետրվարի 25-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի +12...+15 աստիճանի: Իջեւանում երեկ արդեն այդպիսի բարձր ջերմաստիճան է գրանցվել: Արարատյան դաշտում եւ Երեւանում սպասվում է +5... +6 աստիճան տաքություն, որ զգալի բարձրացում է՝ հաշվի առնելով այժմ առկա -7-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել