Բելգիացի կին ակտվիստները բողոքի ակցիա են կազմակերպել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այցի կապակցությամբ: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել Ruptly-ն:
 Կիսամերկ կանայք, որոնց ձեռքերում եղել են «Թրամփը և Փենսը պետք է հեռանան», «Փե՛նս, հեռու մնա իմ տաբատից» գրությամբ պաստառներ, իրենց դժգոհությունն են հայտնել կանանց իրավունքների և կլիմայի փոփոխությունների հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշման կապակցությամբ: Բողոքի ցույցը կազմակերպել են տեղի բնակիչները և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:
 Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Փենսը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել