Tert.am-ը գրում է.
 Ստամբուլի Ֆաթիհ շրջանում գտնվող Քյուչյուքփազար թաղամասի տեքստիլի շատ արտադրամասեր լի են անչափահաս աշխատողներով, հատկապես` սիրիացի փախստականներով, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: 
 Պարբերականի թղթակից Բուրաք Ջոշանի անցկացրած ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ այստեղ շահագործվող 10-14 տարեկան երեխաների եկամուտը կազմում է ամսական միջինը 100 ԱՄՆ դոլար, ընդ որում` անչափահասներին աշխատեցնում են միջինը 12 ժամ: 
 Անօրինական կերպով սիրիացի երեխաներին աշխատեցնող ձեռնարկատերերը սովորաբար պնդում են, թե երեխաներն իրենց ընկերների զավակներն են, եկել են «կողքից ինչ-որ բան սովորելու», մինչդեռ լրագրողի հետաքննությունն այլ բան է փաստում: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել