Թուրքական կրոնական կազմակերպությունների լրտեսական գործունեության շուրջ սկանդալը դուրս է գալիս Գերմանիայի սահմաններից: Der Spiegel պարբերականի տվյալներով՝ իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների վերաբերյալ տվյալներ Անկարային փոխանցել են եվրոպական մի շարք երկրների՝ Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Բելգիայի թուրքական դեսպանատների և հյուպատոսությունների աշխատակիցները:

Նշվում է, որ թուրքական իշխանություններին փոխանցվել են ոչ միայն մարդկանց անուններ, այլ նաև կասկածանքներ դպրոցների, մանկապարտեզների, մշակույթային և ուսումնական կազմակերպությունների վերաբերյալ, որոնք, ենթադրաբար, կարող են կապ ունենալ Գյուլենի շարժման հետ: Օրինակ Բեռնում Անկարայի դեսպանատունը թուրքական նախագահականի համար հաշվետվության մեջ գրել է, որ Գյուլենի շարժման ակտիվիստները, որոնք պատրաստ են բռնության, փախել են Թուրքիայից և հաստատվել Շվեյցարիայում:

Ինչպես հիշեցնում է պարբերականը, սկանդալը ծագել է այն պատճառով, որ Գերմանիայում Կրոնական հաստատությունների թուրք-իսլամական միության իմամները (DITIB), հանավանաբար, զբաղվել են լրտեսությամբ: Բացի այդ գերմանական հատուկ ծառայությունները նշում են, որ վերջին ժամանակներս թուրք գործընկերները մեծ ճնշում են գործադրում իրենց վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել