Asekose.am-ը գրում է.

Հայ հայտնիներն այդքան աչքի չեն ընկնում իրենց նոր աշխատանքներով, որքան Instagram-ի ակտիվությամբ: Որպես կանոն թարմացուներ են կատարում, որոշակի առումով գաղտնազերծում իրենց անձնական կյանքը` այդ թվում հրապարակելով նաև իրենց սիրելիների մարմնի մասերը:

Այո, «մարմնի մասեր» արտահայտությունն այստեղ շատ տեղին է, որովհետև հաճախ հայ հայտնիները, իբրև թե թացքնելով իրենց անձնականը, հրապարակում են  լուսանկարներ, որոնցում որպես կանոն երևում է իրենց սիրելիի ձեռքը, բայց ոչ ավելին: Այս ձևով, կարծես թե, ակնարկում են, որ իրենց կյանքում ամեն ինչ լավ է, սակայն մոռանում կամ էլ մոռանալու են տալիս, որ իրենց էջերին հետևում են նաև լրագրողները:

Օրեր առաջ երգչուհի Օլգա Այվազյանը Վալենտինի օրվա կապակցությամբ հրապարակել էր վերը նշածիս պես լուսանկար` իր և սիրելի ձեռքը: Լրագրող ընկերներիցս մեկն ասաց, որ սիրահարների օրվա հետ կապված որոշեց զանգահարել երգչուհուն` մանրամասներ իմանալու նպատակով: Վստահ եմ, որ հիմա շատերն կասեն` դե ում ինչ գործն է, սակայն միթե վատ բան կա, երբ շոուբիզնեսյան անցուդարձը լուսաբանողը  փորձում է անմիջապես երգչուհուց պարզել, թե ինչ է կատարվում նրա անձնականում` այն դեպքում, որ Օլգան, թվում էր, թե լուսանկարը հրապարակելով հասկանում էր, որ հետադարձ կապ` տվյալ պարագայում լրագրողներից սպասելի է:

Ինչևէ, լրագրողը զանգահարեց և պարզ հարցին` արդյո՞ք այս նկարից կարող ենք եզրակացնել, որ ընտրյալ ունեք, ստացավ բարդ պատասխան. Ես նման հարցերի չեմ պատասխանում, իսկ երբ ուզում էր հաջորդ հարցը հնչեցնել, հասկացավ, որ Օլգան իրենն ասել էր և անջատել էր լսափողը: Լավ, անձնականն մի կողմ, բա ուր մնաց Ձեր էթիկան և դաստիարակությունը: Հասկանալի և ընդունելի է, որ երգչուհին չի ցանկանում խոսել իր անձնականից, բայց միթե այդ ամենից խուսափելու համար դա լավագույն տարբերակն էր:

Վերջաբանի փոխարեն, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ  հայ հայտնիները չմոռանան, որ իրենց հայտնի դարձնելու մեջ մեծ ներդրում ունեն լրագրողներ: Այնպես որ նրանց հետ խոսելու և հարկ եղած դեպքում մերժելու ճիշտ եղանակ գտեք, հարգելի հայտնիներ, որովհետև հենց նրանք են ապահովում ձեր թռիչքները, բայց թռիչքների դեպքում, վայրէջներ էլ կարող են լինել, այն էլ բավական ցավոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել