_91322793_joliepitt1_afpAraratnews.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին առաջին անգամ խոսել է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության մասին. հաղորդում է People ամսագիրը:

«Ես չեմ ցանկանում շատ խոսել այդ մասին, դա շատ դժվար ժամանակաշրջան էր: Մենք ընտանիք ենք և միշտ ընտանիք կմնանք, մենք կհաղթահարենք այս ամենը, և հուսով եմ, որ ավելի ուժեղ կդառնանք»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է դերասանուհին:

Ջոլին նաև նշել է, որ ինքն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է երեխաների վրա՝ հավելելով, որ ամուսնալուծությունից հետո ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ տնային կենդանիները, փորձում են մտնել կյանքի նորմալ ռիթմի մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնության մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել