Գերմանիայում պատրաստել են ներքնաշորեր՝ կոդային փակով և ազդասարքով168.am-ը գրում է.
 Գերմանիայում կազմակերպվել է կոդային փակով եւ ազդասարքով ներքնաշորերի արտադրություն: Այս մասին հաղորդել է  Daily Mirror հրատարակությունը:
 Անսովոր սպիտակեղենը պատրաստված է ամուր կտորից, որը չի պատռվում եւ այն դժվար է  կտրտել: Սպիտակեղենը հանելու համար անհրաժեշտ է մտցնել կոդը: Եթե ներսարված տվիչները գրանցում են չարտոնված մուտք, միանում է 130 դեցիբել ուժգնությամբ շչակը:
 Արտադրողը կարծում է, որ այս սպիտակեղենը կանանց կօգնի պաշտպանվել սեռական բռնությունից: Ընկերությունը վկայակոչում է 2015 թվականի Ամանորի գիշերվա իրադարձությունները, երբ Քյոլնի հարյուրավոր բնակչուհիներ հարձակումների ենթարկվեցին Հյուսիսային Աֆրիկայից գաղթածների կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել