Tert.am-ը գրում է.
 Ամերիկայի  Հայ դատը շարունակում  է  ճնշել ԱՄՆ ղեկավարությանը, որ պաշտպանեն Կարո Փայլանի խոսքի ազատության իրավունքը․ Tert.am-ին այս մասին ասաց  Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
 «ԱՄՆ կառավարությանը առաջին պաշտոնական հիշատակումը Կարո Փայլանի դեմ հետապնդումների վերաբերյալ եղել է 2016 թվականի մայիսին Ամերիկայի Հայ դատի նամակում՝ ուղղված Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին: Մենք այդ նամակում մատնանշել ենք ԱՄՆ-ի անգործությունը Հրանտ Դինքի դեմ հետապնդումների ժամանակ և զգուշացրել ենք, որ նմանատիպ անգործությունը պարզ ազդանշան է Կարո Փայլանի դեմ նմանատիպ բռնություն իրագործելու համար»,- նշեց նա:
 Արամ Համբարյանը նաև նշեց, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցության իրենց ընկերները կառուցողական դեր են խաղացել Կարո Փայլանի՝ աշնանը ԱՄՆ այցելության, ներառյալ նրա՝ Վաշինգթոնում անցկացրած ժամանակի հարցում, որի ընթացքում Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավորը խոսել է հետազոտական կենտրոն համարվող կազմակերպություններում, հանդիպել է  Պետդեպի հետ և խորհրդատվություններ է անցկացրել Կոնգրեսի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել