ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր ներողություն է խնդրել ԱՄՆ-ում կոռուպցիայի գործով իր ընտանիքի անդամների հետ կապված հասարակական անհանգստություն պատճառելու համար: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
 Պան Գի Մունն իր հայտարարության մեջ ասել է, որ ինքը հուսով է՝ Հարավային Կորաեյի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ցանկացած քննարկում կլինի «խիստ և թափանցիկ», որպեսզի հասարակության մեջ ոչ մի կասկած չմնա:
 Նա նաև հաստատել է, որ ինքը գործից «բացարձակապես տեղյակ չէ»:
 Ավելի վաղ Մանհեթենի դաշնային դատախազի օգնականը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավաությունը Հարավային Կորեայից պահանջել է կոռուպցիայի գործով ձերբակալել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբորը՝ հարավկորեական շինարարական Keangnam Enterprises ընկերության նախկին խորհրդականներից մեկին՝ Պան Գի Սանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել