Image result for ընտրությունAysor.am-ը գրում է.
 Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով, հայտարարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։
 «Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաևւ հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները։ Այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ Որպես այդպիսին այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։ Արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։

Չմտնելով այդ խախտման և ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում», - ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել