էնքան ախմախություն կա. Սերժ Սարգսյանն՝ ի պատասխան հողեր հանձնելու մասին խոսակցություններիYerkir.am-ը գրում է.
 Էս կյանքում էնքան ախմախություն կա, որ լսում եք, պարտադի՞ր է՝ լսեք: Այսպես արձագանքեց նախագահ Սերժ Սարգսյանը, երբ զորացրված զինծառայողներից մեկը նկատեց, թե ՛՛զորացրվելուց հետո հողեր հանձնելու մասին խոսակցություններ է լսել՛՛:
 Նշենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների հետ: Հանդիպիման տեսաձայնագրությունը հեռարձակվում էր Հանրային հեռուսատընկերությունով:

՛՛Մի հավատա այդ խոսակցություններին: Ես հետո ո՞նց պետք է քո աչքերի մեջ նայեմ՛՛,-դիմելով հարցը հնչեցրած զինծառայողին՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել