Shamshyan.com-ը գրում է.
 Հունվարի 20-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 25.000 դրամ, բանկային, կուտակային և զեղչային քարտեր: Գոռ Պ.-ն խոստովանել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
 Անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ Գոռ Պ.-ն խոստովանել է, որ նույն օրը թիվ 8 երթուղու ավտոբուսում փորձել է գողանալ մեկ այլ կնոջ դրամապանակը: Տուժողների ինքնույունը պարզվել է: Կատարվում է հետաքննություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել