Panorama.am-ը գրում է.
 Բելգիայի խորհրդարանը հրաժարվել է զրկել պատգամավորներին անվճար գարեջրից և գինուց վեհաժողովի աշխատանքների ժամանակ: news.mail.ru-ն, հղում անելով Euobserver էլեկտրոնային պորտալին, գրում է, որ 1990 թվականից  բելգիացի պատգամավորները խորհրդարանի շենքում կարող են անվճար գարեջուր և գինի օգտագործել: Դա արվել է, որպեսզի խորհրդարանականներն աշխատանքի ընթացքում չգնան սրճարաններ: Բայց, ինչպես պարզել է աղբյուրը, պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպից հետ, ովքեր գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, վեհաժողովի ղեկավարը հանձնարարել է փորձագիտական խմբին քննարկել այդ հարցը: Արդյունքում հանձնաժողովի անդամները խորհուրդ են տվել զրկել  պատգամավորներին անվճար գարեջրից և գինուց: Euobserver-ի տվյալներով,  խորհրդարանն ուշադրություն չի դարձել հատուկ հանձնաժողովի առաջարկությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել