Քենիայի խորհրդարանի կին պատգամավոր Միշի Մբոկոն կոչ է արել կանանց սեքսով չզբաղվել տղամարդկանց հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս չեն գրանցվել որպես ընտրողներ համընդհանուր ընտրություններին, որոնք անցկացվելու են օգոտսոսի 8-ին, հաղորդում է BBC News-ը։
 Պատգամավորի կարծիքով՝ դա լավագույն ռազմավարությունն է ընդդիմադիր ձայներ ներգրավելու համար։
 Մբոկոն հայտարարել է, որ սեքսը հզոր զենք է, որի բացակայությունը կդրդի տղամադրկանց գրանցվել։ Նա նշել է, որ իր ամուսնու նկատմաբ սեքս-բոյոկտ չի կիրառի, քանի որ վերջինս արդեն ստացել է ընտրողի իր քարտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել