Image result for եատմArmenpress-ը գրում է.
 Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ամփոփելով ՌԴ­ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները, հույս Է հայտնել, որ Եվրամիության հետ հանրապետության ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը կլուծարվի երկրում կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես չեմ բացառում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո կլինի խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը, որը ես կպաշտպանեմ, եւ այդ համաձայնագիրը կլուծարվի»,­ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը՝ հղում անելով ՏԱՍՍ­ին:
 Ինչպես հայտնել Է Մոլդովայի նախագահը, իր երկիրը պլանավորում Է դիտորդ դառնալ Եվրասիական տնտեսական միությունում: «Այսօր առավոտյան ես հանդիպում ունեցա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ:
 Այսօր ես հանդես եկա ԵԱՏՄ­ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկա շաբաթներին կոնսուլտացիաներ կսկսենք, որպեսզի առաջիկա ամիսներին նման հուշագիր ստորագրվի… Ես խնդրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ դիտարկել այն բանի հնարավորությունը, որ Մոլդովան դիտորդ դառնա եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ԵԱՏՄ­ում»,­ասել Է Դոդոնը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել