Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, որոշ դեպքերում էլ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել էր 3 բենզալցակայանի շահագործում:
Հիշեցնենք, որ բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից էին. բենզալցակայանից մինչև հարակից շենքերի ու շինությունների միջև պահանջվող հակահրդեհային միջտարածությունները, արտաքին հրդեհաշիջումն ապահովված չէ ոչ պակաս 2 հրշեջ հիդրանտների կամ ոչ պակաս 100մ3 տարողությամբ հակահրդեհային ջրավազանի միջոցով, բենզալցակայանների սյունակները մայթերի կամ բանուկ մասերի եզրերին տեղադրելը, օբյեկտներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով, էլեկտրատնտեսությունը մոնտաժված չէ էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների համաձայն և այլն:
Նշենք, որ ի պատասխան ԱԻ նախարարության տված կարգադրագրերի՝ արդեն որոշ տնտեսվարող սուբյեկտներ գրություն են ներկայացրել նախարարություն՝ արձանագրված թերությունները վերացնելու կապացությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել