Ղրղզստանի իշխանությունները բացառել են «Բոինգ 747-400»-ում ահաբեկչության վարկածըAysor.am-ը գրում է.
 Ղրղզստանի ՆԳՆ-ն թուրքական բեռնատար «Բոինգ 747-400»-ի վթարի պատճառներից բացառել է ահաբեկչությունը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության նախարարի տեղակալ Քուրսան Հասանովին:
 «Վթարված ինքնաթիռի դետալների վրա պայթուցիկ նյութի հետքեր չեն հայտնաբերվել», - ասել է նա։
 Ղրղզստանի ԱԻՆ-ից հայտնել են, որ գտել են անձնակազամի չորրրոդ անդամի մարմինը:

«Օդաչուի մարմնի մասերն ուղարկվել են դիահերձարան», - նշել են նախարարությունից:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Մուհամմետկալիյ Աբուլգազիևը հայտարարվել է, որ Ղրղզստանի դատական փորձաքննության կենտրոնում իրականացվում է 37 զոհերի ճանաչման գործընթաց: Զոհվածներից 17-ը երեխաներ են: Աղբյուրը հիշեցնում է, որ զոհերի թվի մասին տվյալները չեն համընկնում, երեկ հայտարարվել էր 31 զոհի մասին:
 Այսօր նախատեսվում է Միջպետական ավիացիոն կոմիտեի աշխատակիցների այցը Բիշքեկ: Նրանք կվերծանեն գտնված սև արկղերում եղած տեղեկատվությունը:
 Հոնկոնգից Ստամբուլ թռչող թուրքական բեռնատար օդնավն ընկել էր բնակավայրի վրա: Դրա հետևանքով ավերվել է 30 տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել