Մոսկվայում առաջիկա օրերին կկայանա «օրենքով գողի թագադրություն», որին կճանաչեն քրեական աշխարհի առանցքային ներկայացուցիչները։ Այս մասին հաղորդում է Ura.ru կայքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
 Պարբերականի տվյալներով՝ հանգստյան օրերին Եկատերինբուրգում հավաքվել են օրենքով գողեր Պերմի երկրամասից, որտեղ նրանք բանակցություններ են վարել տեղի «գործընկերների» հետ։ Այնուհետև քրեական աշխարհի առաջնորդները ուղևորվել են Մոսկվա, որտեղ նրանք պետք է որոշեն, թե ով է փոխարինելու 63-ամյա Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ), որն ամենայն հավանականությամբ կդատապարտվի երկար տարիների և չի կարողանա «վարել գործերը»։
 Շշուկների համաձայն՝ քրեական հեղինակությունների մեծ մասը կողմ է 60-ամյա Վյաչեսլավ Նիկոլաևիչ Շեստակովի (Սլիվա) թեկնածությանը, որը եղել է Դեդ Հասանի մտերիմներից։ Ռուսաստանի «կնքահոր» թեկնածուների թվում են նաև 59-ամյա Վլադիմիր Տյուրինը (Տյուրիկ) և 52-ամյա օրենքով գող Յուրի Պիչուգինը (Պիչուգա)։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել