Ամն Կոլումբիա մայրաքաղաքային նահանգի ներքին անվտանգության դեպարտամենտը սպասում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդման արարողության օրը` հունվարի 20-ին, այդ կապակցությամբ տարատեսակ բողոքի ակցիաներ են լինելու, որոնց կմասնակցի մոտ 900 հազար մարդ. ըստ РИА Новости-ի` հայտնել է NBC հեռուստաալիքը:
Ի դեպ, այդ թիվը 2 անգամ փոքր է Բարաք Օբամայի` 2009 թվականի երդման արարողության ժամանակ բողոքողների թվից` 1,8 միլիոն ցուցարար:
Նահանգի ներքին անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ասել է, որ ցուցարարների երթուղիների անվտանգությունն ապահովելու է մոտ 3,2 հազար ոստիկան:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/121153.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել