Times.am-ը գրում է։
 Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» հայկական ճամբարի վերակառուցման նախագիծն արդեն պատրաստ է: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
 Գեդիքփաշայի հայկական բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի նախագահ Գրիգոր Աղաբալօղլուն հայտնել է, որ Թուզլայի թաղապետարանի կողմից թույլտվություն ստանալուց անմիջապես հետո կսկսվեն վերանորոգման աշխատանքները: «Քամփ Արմենը» կծառայի որպես հրաշալի մշակութային կենտրոն: Այնտեղ կշարունակի ապրեցվել բոլորիս սրտում բաց վերք մնացած Հրանտ Դինքի հիշատակը»,- նշել է Աղաբալօղլուն:
 4 հազար 840 քառակուսի մետր զբաղեցնող տարածքում նախատեսվում է ստեղծել կանաչապատ տարածք, համակարգչային և տեխնոլոգիական կենտրոն, ձեռքի արվեստների և երաժշտական կետնրոններ, ճաշարան, 200 հոգու համար նախատեսված սրահ, հյուրասենյակներ և այլն: Բացվելուց հետո այն պետք է ծառայի 12-18 տարեկան երիտասարդներին:
 «Քամփ Արմեն» -ը 20-րդ դարի կեսերին ծառայել է որպես որբանոց հայ երեխաների համար: Այս որբանոցում են մեծացել նաև 2007-ին Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել