Asekose.am-ը գրում է.

«Ես քրիստոնյա եմ: Բացարձակ կրոնական որևէ կազմակերպության հետ առնչություն չունեմ, այդ թվում` նաև «Կյանքի խոսք»-ի հետ: Առհասարակ, դեմ եմ բոլոր կրոնական կազմակերպություններին»,- Asekose.am-ին ասաց մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը` արձագանքելով համացանցում տեղ գտած հրապարակումներից մեկին, ըստ որի` ինքը «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության անդամ է:

Մեզ հետ զրույցում Շուշանը դժվարացավ բացատրել, թե ինչով է պայմանավորված իր` այդ ցուցակում ընդգրկված լինելու փաստը:

«Չգիտեմ, թե ով է այս տեղեկությունը տարածել: Ինձ համար սա ուղղակի ծիծաղելի է, առհասարակ, առաջին անգամ եմ լսում այդ մասին: Գաղափար չունեմ  և նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչու են ինձ ներառել այդ ցուցակում»:

Հավելենք, որ ֆեյսբուքյան գրառման հեղինակը Արմինե Վարդեվանյանն է, ով մասնավորապես գրել էր հետևյալը. «Այս առումով հայ հայտնիների շրջանում ամենաթոփային ու պոպուլյար աղանդն, անշուշտ, «Կյանքի խոսքն» է, որի հովիվ Արթուր Սիմոնյանը մի քանի կոպեկի դիմաց գայթակղում է մեր կախյալ ու մշտապես ինչ-որ մեկի հաշվին գոյատևող մոլախոտ-աստղերին, փոխարենը՝ նրանց շնորհիվ պիառելով ու տարածելով իր աղանդը, այսինքն անելով մի աշխատանք, որի դիմաց ինքը միլիոններով է վարձատրվում: Ու ի՞նչ է դուրս գալիս. արևմուտքի էժան և անորակ մշակույթի շնորհիվ Արթուր Սիմոնյանը մեր երիտասարդությանը դարձնում է պարող, երգող, ծաղրող, ինքնասիրահարված ու հղփացած այնպիսի էակներ, որոնք հանուն փառքի ու փողի պատրաստ են ամեն ինչի վրայով անցնել: Նմաններին պետք է իզալացնել, այլ ոչ թե մեծարել ու նորանոր դերեր տալ, հարգելի՛ հեռուստաընկերություններ ու պրոդյուսերներ, որովհետև օգտագործելով ձեր եթերաժամանակը, նրանք «Կյանքի խոսքի» պրոպագանդա են տանում հենց ձեր երեխաների հետ՝ ընդ որում հենց ձեր փողերի հաշվին: Եվ ցավալին այն է, որ այդ աղանդի ցուցակներում տարեցտարի միայն ավելանում են նոր անուններ:

Հայ հայտնիներ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդավորական եկեղեցու անդամ են կամ՝ հովիվ Արթուր Սիմոնյանի փառասեր ոչխարները՝

Շուշան Երիցյան

Անի Զախարյան

Ստյոպա Սաֆարյան

Հովհաննես Ազոյան

Վլադիմիր Արզումանյան

Նուարդ Մինասյան

Գոռ Բարսեղյան

Վարսա

Հռագ

Շարունակելի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել