Image result for premier canada

Կանադայում հետաքննություն է սկսվել վարչապետ Ջասթին Թրյուդոյի դեմ՝ շահերի հակամարության մասին օրենքի հնարավոր խախտման պատճառով։ Դա կապված է ամանորյա արձակուրդներին Բահամյան արշիպելագի մասնավոր կղզի նրա այցի հետ։

Ուղևորության հետ կապված հետաքննության մեկնարկի մասին հայտարարել է էթիկայի և շահերի բախման հարցերով կանադացի կոմիսար Մերի Դոուսենը։

Սա առաջին նման հետաքննությունն է երկրում գործող վարչապետի նկատմամբ։

Թրյուդոն արձակուրդները ընտանիքի և իր գլխավորած Լիբերալ կուսակցության որոշ անդամների հետ անցկացրել է Բել արևադարձային կղզում, որը պատկանում է մուսուլման իմամ, միլիոնատեր Քարիմ Ագա Խանին։ Նա հանդիսանում է Թյուդոյի ընտանիքի բարեկամը։

Անցած շաբաթ Թրյուդոն խոստովանել էր, որ կղզի է հասել մասնավոր ուղղաթիռով, որը պատկանել է իմամին։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ իմամը կարող է խթանել իր շահերը Կանադայի կառավարությունում։

Նշվում է, որ վարչապետի դեմ հետաքննությունը սկսվել է ընդդիմության դժգոհության ալիքի ֆոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել