168.am-ը գրում է․

Ognov.ru կայքը գրում է, որ չափազանց կարևոր է, թե ինչպես եք սկսում առավոտը։ Այսօր բավական տարածված է առավոտյան կիտրոնով տաք հյութ խմելը։ Սակայն այս դեպքում դուք չեք «քամում» կիտրոնի բոլոր օգտակար հատկությունները։ Ամբողջական կիտրոնը եփելով՝ կարող եք ստանալ բոլոր օգտակար հատկությունները, որոնք կիտրոնը կարող է առաջարկել։

Բաղադրիչներ

  • 6 կիտրոն
  • ջուր
  • մեղր

Պատրաստման եղանակը

  1. Կիտրոնը մասերի բաժանեք, վրա ջուր լցրեք։
  2. Ջուրը եռացրեք 3 րոպե։
  3. 10-15 րոպե թողեք սառչի։
  4. Կիտրոնը հանեք ջրից։
  5. Խմեք տաք կիտրոնի հյութը։
  6. Ջրի մնացած մասը լցրեք ապակե տարայի մեջ հետագա օգտագործման համար։

Թեյի մեջ կարող եք մեղր ավելացնել։

Օգտակար հատկությունները

  1. Ամրացնում է իմունիտետը։
  2. Պաշտպանում է մրսածությունից։
  3. Էներգիա է հաղորդում։
  4. Օգտակար է նյութափոխանակությանը, կարգավորում է այն։
  5. Մաքրում է տոքսինները։
  6. Կարգավորում է pH-ի մակարդակը։
  7. Մաքրում է մաշկը։
  8. Թարմացնում է շնչառությունը։
  9. Օգնում է նիհարել։
  10. Բարձրացնում է տրամադրությունը, օգնում է խուսափել անհանգստության զգացումից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել