Տղամարդկանց ամենասիրած զբաղմունքներից է բարձրակրունկներ հագած և դրանցով քայլել չիմացող կանանց ծաղրելը: Իսկ կանայք, պարզապես չդիմանալով իրենց թոփ-մոդել զգալու գայթակղությանը, գնում են բարձրակրունկներ, սակայն մոռանում են նախ և առաջ դրանցով քայլել սովորել:
Ձեզ ենք ներկայացնում պարզ հնարքներ շլացուցիչ քայվածք ունենալու համար:


Փոքրիկ քայլեր կատարեք



Էլեգանտ տեսք ունենալու համար դուք պետք է փոքր և դանդաղ քայլեր կատարեք այնպես, որ ձեր ծնկները սովորականից ավել չծալվեն:


Քայլերը կատարեք կրունկից թաթ



Բնական քայլվածք ունենալու համար անհրաժեշտ է նախ՝ գետնին դնել կրունկի հատվածը, այնուհետև՝ գեղեցիկ և նուրբ ձևով անցում կատարել թաթին:


Մեջքը ուղիղ պահեք



Գեղեցիկ կինը չի կարող գեղեցիկ լինել առանց ճիշտ կեցվածքի: Ուղղեք և ետ տարեք ձեր ուսերը՝ կզակը հատակին զուգահեռ պահելով: Այսպես ձեր մարմինը ավելի հավաք է դառնում, և դուք ավելի սլացիկ տեսք եք ստանում:


Ուղիղ գծով քայլեք



Մոդելային քայլվածք ունենալու համար ձեզ համար երևակայական գիծ գծեք և քայլեք այդ գծով: Քայլեք ոտքերը խաչաձև իրար դիմաց դնելով և թեթևակի կոնքերը պարացնելով:


Պատրաստվեք տանը



Բարձրակրունկներ հագնելուց առաջ, հատկապես եթե ինչ-որ առիթով եք հագնելու (հարսանիք, ծննդյան տոնակատարություն, Վերջին զանգ), անհրաժեշտ է տանը պարապել: Փորձեք քայլվածքը, որոշ ժամանակով տանը հագեք ձեր բարձրակրունկները, սովորեք աստիճաններով իջնել-բարձրանալ:


Սովորեք կանգնել բարձրակրուկներով



Կարևոր է ոչ միայն բարձրակրունկներով վարժ քայլել, այլև շատ կարևոր է գեղեցիկ դիրքով կանգնել: Հարկավոր է մի ոտքը մյուսից առաջ դնել 45 աստիճանի անկյան տակ:


Ձեր ոտքերին հանգիստ տվեք



Եթե ուզում եք ամբողջ օրը բարձրակրունկներով անցկացնել և օրվա վերջում ցավից չմղկտալ, ապա ձեր ոտքերին օրվա ընթացքում հանգիստ տվեք: Սակայն ոչ մի դեպքում մի՛ հանեք ձեր կոշիկները, հետո դրանք հագնելը մեծ տանջանք կլինի և շատ ցավոտ:


Մի՛ կրեք բարձրակրունկներ շատ հաճախ



Բարձրակրուկներ հագնելը, իհարկե, գեղեցիկ է, սակայն հարկավոր է նաև հարմարավետ կոշիկներ հագնել: Անընդհատ բարձրակրունկներ կրելը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների:


Ընտրեք բարձրակրունկների ճիշտ զույգ



Եթե դուք ողջ կյանքում սպորտային կոշիկներ եք կրել, ապա միանգամից 10 սմ-անոց բարձրակրունկներ հագնելը առնվազն խենթություն է: Սկսեք 4-5 սմ կրունկից և ցանկության դեպքում աստիճանաբար անցում կատարեք ավելի բարձր տարբերակի:


Ընտրեք ճիշտ չափսը



Ոչինչ ձեզ չի փրկի, եթե բարձրակրունկները սեղմում են ձեր ոտքերը: Այսպիսով՝ երբեք մի՛ գնեք այնպիսի զույգ, որը գոնե մի քիչ սեղմում է: Եթե ընտրությունը կանգնած է մի քիչ ազատ և մի քիչ սեղմող զույգերի միջև, ապա ընտրեք առաջինը: Սակայն, այնուամենայնիվ, ավելի ճիշտ է գնել ճիշտ չափսի զույգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել