Lurer.com-ը գրում է.

«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին` Եվրոպայի լիգայի «Զարյա»-ի դեմ հանդիպմանը:

«Մխիթարյանը ուժեղ բնավորություն ցույց տվեց: Նա լի էր վճռականությամբ պայքարելու համար: Նա մեծ աշխատանք տարավ թե ֆիզիկապես և թե տակտիկապես: Մենք գիտեինք, որ նա տաղանդավոր է, երբ գնում էինք նրան: Այժմ նա լավ է խաղում անգլիական Պրեմիեր լիգայում, Եվրոպայի լիգայում, գավաթի խաղարկությունում: Եվ այս գոլն իսկապես երջանկացրեց նրան: Ես շատ գոհ եմ Մխիթարյանից»,- Ասել է Մոուրինյոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել