Newsyou.info-ի փոխանցմամբ՝ արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ երեկ հայտնել են, որ Անջելինա Ջոլին պատրաստվում է երեխաների հետ միասին տեղափոխվել Լոնդոն՝ Բրեդ Փիթից հեռու։

Սակայն Ջոլին այսօր հերքել է այդ տեղեկությունը։ Դերասանուհու ներկայացուցիչն անհեթեթ է որակել այն պնդումները, թե Ջոլին պատրաստվում է տեղափոխվել Լոնդոն։

Նա ընդգծել է, որ Ջոլին նոր տուն է փնտրում Լոս Անջելեսում, որպեսզի շարունակի ընտանեկան թերապևտիկ սեանսները։

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը այս շաբաթ ժամանակավոր համաձայնության էին եկել երեխաների խնամակալության շուրջ, ըստ որի՝ նրանք մնալու են մոր մոտ, իսկ Փիթը կտեսակցի նրանց։

Դերասանն ամեն շաբաթ պետք է ալկոհոլի ու թմրանյութի թեստ հանձնի։ Երկու ամիս առաջ Ջոլին ամուսնալուծվել է Փիթից, նրան մեղադրելով ալկոհոլիզմի, թմրանյութերից օգտվելու և տնային բռնությունների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել