Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ում ստեղծվելիք ավագների խորհրդից զարմանալ պետք չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ նշելով, որ կուսակցությունում երիտասարդական թև կա, կանանց խորհուրդ, ինչո՞ւ չպիտի լինի նաև ավագների խորհուրդ:

«Ավագ խորհրդում կընդգրկվեն կուսակցության ավագ սերնդի ներկայացուցիչները, որպեսզի իրենց փորձը, գիտելիքները փոխանցեն երիտասարդությանը: Ամեն դեպքում, ես այդպես եմ պատկերացնում ավագների խորհուրդը: Կառույցի ստեղծումը դեռ ընթացքի մեջ է, որոշված չէ, թե կոնկրետ ինչ պետք է լինի, բայց կարծում եմ, որ կարևոր է»,- նշեց Հարությունյանը:

Պատգամավորը չհամաձայնեց մտքի հետ, թե ՀՀԿ-ն քաղաքական գործընթացներից «դուրս մնացողներին նեղացնել չի ուզում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել