Tert.am-ը գրում է.

Հայաստանում դեկտեմբերի այս շրջանին բնորոշ գնային տատանումներով պայմանավորված «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ն արդեն երեկվանից  մոնիտորինգ է սկսել Երևանում՝ նախատոնական գների բարձրացման օջախները պարզելու ուղղությամբ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ- ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ նկատելով, որ եթե բոլոր երկրներում տոներն ասոցացվում են զեղչերի հետ, ապա Հայաստանում զեղչերի փոխարեն լինում է գնաճ:

«Կան ոլորտներ, որտեղ խաղացողներ կան միջազգային թրենդներից, օրինակ՝ գազավորված, ալկոհոլային ըմպելիքների շուկայում, և այդ ապրանքներն իրացվում են այն խաղի կանոններով, որոնք սահմանել է մայր ընկերությունը, այսինքն՝ այդտեղ մենք ունենում ենք զեղչեր: Դրա արդյունքում տեղական խոշոր խաղացողները մրցունակությունն ապահովելու համար ևս ստիպված գնում են զեղչերի: Սակայն այն ոլորտներում, որտեղ միայն տեղական արտադրողներն են շուկան լցնում, այդտեղ միջազգային զեղչային քաղաքականությունը չկա և ամանորն ավելի շատ ասոցացվում է գնաճի հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընկերությունների կողմից արհեստական զեղչեր հայտարարելու խնդրին՝ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ քանի դեռ չեն սահմանվել զեղչ հայտարարելու ընթացակարգերը, ով երբ ուզում՝ հայտարարում է զեղչ, և մենք ունենում ենք արհեստական հայտարարված զեղչեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել