168.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի»­ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ իրեն աշխարհի լավագույն մարզիչը չի համարում: Ինչպես հաղորդում է ուկրաինական «Զարյայի» ակումբի պաշտոնական կայքը, Մոուրինիոն չի համաձայնել «Զարյայի»­ գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբի դիտարկման հետ, թե ինքն աշխարհի լավագույն մարզիչն է:

«Ինձ շատ հաճելի է, բայց ես ինձ լավագույնը չեմ համարում: Այդպիսինները չկան: Նա ինձնից սովորում է այնպես, ինչպես ես նրանից: Ես յուրաքանչյուր խաղից հետո սովորում եմ իմ գործընկերներից: Եթե ես վաղն ինչ­որ նոր բան սովորեմ, շատ ուրախ կլինեմ»,-­ Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում «Զարյայի» մամուլի ծառայությունը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել