Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է ռադիո և հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը։

Մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկության ամենավառ հիշողությունները կապված են տատիկ֊պապիկներիս , նրանց հետ անցկացրած ժամանակի հետ ։ Պապիկս ջերմոց ուներ, որտեղ ծաղիկներ էր աճեցնում , ձմռանն այնտեղ միշտ տաք էր, ես գիրքս վերցնում էի, թաքնվում էի ջերմոցում ։ Ամռանը կամ մեր բակի ծառի վրա էի ` թաքնված սաղարթների մեջ , երեկոյան կտուրում հետևում էի մայրամուտին կամ մեր բակում մի դեղին ծաղիկ էր աճում, որը բացվում էր` մութն ընկնելուն պես, ամեն երեկո սպասում էի այդ պրոցեսին։

Ամենամեծ ձեռքբերումը:

Ամենամեծ ձեռքբերումը հենց կյանքն է ։ Այն ամենն ու բոլորը, ինչ շրջապատում է ինձ, համարում եմ ձեռքբերում ու փորձում արժանի լինել դրան։

Առաջին հիասթափությունը:

Թերևս ամենամեծ հիասթափությունս, որից երկար ուշքի չէի գալիս, ընդունելության վերջին քննությունից ինձ դուրս հրավիրելն էր` ուրիշին օգնելու և հուշելու համար` այն դեպքում, երբ արդեն վստահ էի, որ բոլոր քննությունները հանձնել եմ հիանալի ու սա էլ ընտիր գրել եմ , ինձ փորձաքրեագետ դառնալու երազանքիս կատարումից ընդամենը րոպեներ են բաժանում ։ Դրանից հետո ամիսներով լալիս էի։)))) մինչև ուշքի եկա, երազանքս փոխեցի ու անցա առաջ։

Բնավորության ամենալավ և ամենավատ կողմը:

Ամենալավ կողմը պատասխանատվության սուր զգացումը, ամենավատը` իմպուլսիվությունն ու ալարկոտությունը, որոնց դեմ միշտ պայքարում եմ։

Ո՞ւմ եք կարոտում:

Միշտ էլ լինում են մարդիկ, որոնց կարոտում եմ ։) շատ կարոտում եմ պապիկներիս։

 Ինչի՞ց եք վախենում:

 Մարտնչող տգիտությունից։

 Սխալ, որի համար զղջում եք:

 Ես շատ երկար զղջալու բնավորություն չունեմ .զղջում եմ, հետո փորձում եմ ինքս ինձ ներել, հետո ներողություն խնդրել, եթե ես եմ մեղավոր, ներել, եթե ցավեցրել են ու անցնում եմ առաջ։ Ես հեշտ եմ հարմարվում իմ ընդունած որոշումների հետևանքներին, դրա համար էլ զղջումը ծանր չեմ տանում։

Խոսք, որը չեք հասցրել ասել:

Չկա այդպիսի խոսք , ես միշտ ասում եմ, ինչ մտածում եմ։

Երազանք, որ դեռ չի կատարվել:

 Շուրջերկրյա ճանապարհորդություն և տեսնել հյուսիսափայլը, հրաբխի ժայթքումն ու լավան շատ մոտիկից։

Կցանկանամ, որ…

 Կցանկանամ, որ բոլորը գոհ ու երջանիկ ապրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել