Բաքուն շարունակում է սրել իրավիճակը. Նալբանդյանը հանդիպել է Շտայնմայերի հետAysor.am-ը գրում է.

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին կազմակերպության գործունեության, Համբուրգի նախարարական խորհրդի օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:



Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել